Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Բանակը՝ ամենակայացած կառույց

Բանակը՝ ամենակայացած կառույց
13.09.2014 | 15:31

Բնակչության 90%-ը վստահում է ՀՀ զինված ուժերին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Gallup International» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
«Հարցումներն անցկացվել են օգոստոսի 8-17-ին՝ ՀՀ 10 մարզերում և Երևանի բոլոր վարչական շրջաններում՝ 1067 հոգու շրջանում: «Ձեր վստահությունը ՀՀ ԶՈՒ հանդեպ» կետին հարցվողների 56%-ը պատասխանել է, որ վստահում է ՀՀ զինված ուժերին և ԼՂՀ պաշտպանության բանակին: 34%-ը նշել է, որ ավելի շուտ վստահ է: Իսկ ընդհանուր առմամբ հարցվողների 90%-ն իր վստահությունն է հայտնել հայոց բանակի նկատմամբ»,- ասաց Արամ Նավասարդյանը:
Հարցման մեկ այլ կետը վերաբերում էր հուլիս-օգոստոսին սահմանային իրավիճակին: Հարցվողների 24%-ը նշել է, որ Ադրբեջանը լարում է իրավիճակը սահմանին, քանի որ պարտվում է բանակցային գործընթացում: 24%-ը կարծում է, որ Ադրբեջանը նման քայլերի է դիմում արտաքին ուժերի դրդմամբ: 18%-ը համոզված է, որ այս քայլերով Ադրբեջանը փորձում է լուծել ներքին խնդիրները, իսկ 13%-ը կարծում է, որ հարևաններն օգտվում են Հայաստանում եղած ներքաղաքական խնդիրներից:

Դիտվել է՝ 3363

Մեկնաբանություններ